211652_close_icon
views-count12431 դիտում article-date 10:22 24-10-2020

Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Tert.am

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր հոդվածում պատմելով այն մասին, թե ինչպես են վարձկաններն աղքատության պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպես, խառնվում բոլորովին օտար պատերազմին, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/syrian/3426503?fbclid=IwAR3TSa0uTTsDwt38RkWL4b848ww8CYF1D-YGAv8SN6BFml0EzRHENv4Qzlo&__cf_chl_jschl_tk__=5afeb44bc309d777758f659a8315f6710c4815de-1603520382-0-AXwzZRytugkORG_u9EoDyM8_ZcjYXuAmkD4q0doTn4muHAB0dxmfkUeVRGbNpMSAqagKTFOMY65rZzQTL3pHS4yJskJCtcDtIsQcfXRF8W72h19-t6Y0LL8cQUF2114_Rp47CeH98zOP9kN35hyq55wyRrtY8fj4dTr2zw5IJp9LGlNY-CzzJhRYM3XiY-geIIpqIo9zTkVlBG_TlFUJ8SQr5eXXB1iIcoL3GvPGYfOa-WFyZfwqZndrvgY4pjshnzR4U8Fc7sJyjo3QGdKWP3BlRWr01YfSjz2YEMAWoyGjPgGkkawc3_FbmGg_esMLbGjD63SLXfEvUBAwEEa9a5JKvK4kHWJV2FULDaB6DstqujE-Xb4kYbf5-MJN9_JKjJDug9UhBhT_QW6K2xYiR41Y_agdSCg5xO0aJK7roszEQo_pdleLldl1Hb0hsmVHVlum5k2SNtHPSJvTXA3S_ZM]Tert.am[/url]-ը։ «Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մեջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մոտակայքում, մինչ ամենուր յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք յուրաքանչյուր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը: Նա պատմում է, որ 23-ամյա Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գյուղից՝ Հալեպից դեպի հյուսիս: Նա հայտնվել է ճամբարներից մեկում, որտեղ հավաքում են տասնյակ հազարավոր ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակավորվել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում, ինչպես հազարից ավելի իր այլ համերկրացիներ: «Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանվածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարվում են քննարկել այդ թեման, նույնիսկ նրանց մահն ընդունելուց հետո: Նոր, սակայն ոչ ճշտված տեղեկություններով, կորուստները գերազանցել են 15-ը»,-նշում է Զերուկին: «Հրամանատարությունն ուզում է առաջ գնալ որքան հնարավոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղյան հարավային ռազմաճակատից: Այս 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի և իրենց շարքերում «նահատակների» մասին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/syrian/3426503?fbclid=IwAR3TSa0uTTsDwt38RkWL4b848ww8CYF1D-YGAv8SN6BFml0EzRHENv4Qzlo&__cf_chl_jschl_tk__=5afeb44bc309d777758f659a8315f6710c4815de-1603520382-0-AXwzZRytugkORG_u9EoDyM8_ZcjYXuAmkD4q0doTn4muHAB0dxmfkUeVRGbNpMSAqagKTFOMY65rZzQTL3pHS4yJskJCtcDtIsQcfXRF8W72h19-t6Y0LL8cQUF2114_Rp47CeH98zOP9kN35hyq55wyRrtY8fj4dTr2zw5IJp9LGlNY-CzzJhRYM3XiY-geIIpqIo9zTkVlBG_TlFUJ8SQr5eXXB1iIcoL3GvPGYfOa-WFyZfwqZndrvgY4pjshnzR4U8Fc7sJyjo3QGdKWP3BlRWr01YfSjz2YEMAWoyGjPgGkkawc3_FbmGg_esMLbGjD63SLXfEvUBAwEEa9a5JKvK4kHWJV2FULDaB6DstqujE-Xb4kYbf5-MJN9_JKjJDug9UhBhT_QW6K2xYiR41Y_agdSCg5xO0aJK7roszEQo_pdleLldl1Hb0hsmVHVlum5k2SNtHPSJvTXA3S_ZM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր