3027 դիտում
09:56 24-10-2020
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։
«Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։
Նմանատիպ նյութեր
3779 դիտում
16:08 09-03-2017
Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
2899 դիտում
13:48 11-03-2017
Reuters. Թրամփը չի իմացել, որ իր նախկին խորհրդական Ֆլիննը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
1400 դիտում
11:31 17-01-2014
Այսօր Հայաստանում ավելի լավ է, քան ճգնաժամից առաջ. Foreign Affairs ամսագրի վերլուծությունը. տեսանյութ
Այս բաժնից
991 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1126 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
730 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի