211652_close_icon
views-count45756 դիտում article-date 23:06 23-10-2020

Վաղվանից ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից որոշ տեղեկություններ կներկայացի քարտեզի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այժմ նմանատիպ քարտեզ կա, որը ներկայացնում է մարտի դաշտում զորքերի տեղաշարժերը: «Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, այն ուկրաինական բլոգերների կողմից է պատրաստված և լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր