211652_close_icon
views-count385 դիտում article-date 21:31 23-10-2020

Զինեդին Զիդանը՝ սուպերկլասիկոյի մասին. Իրավիճակը փոխելու լավագույն միջոցը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղին: «Կլասիկոն՝ դա կլասիկոն է: Խաղ, որտեղ պայքարելու են երկու լավ թիմ: Լավ խաղ է լինելու, չնայած իրավիճակին և դատարկ ստադիոնին: Կլասիկոն լավագույն միջոցն է փոխել իրավիճակը: Մենք ցանկանում ենք իրավիճակը կոտրել: Հենց դա էլ մտադիր ենք անել՝ խաղալով մեր ֆուտբոլը: «Բարսելոնան» այն թիմն է, որը միշտ ուժեղ է ցանկացած մարզչի դեպքում: Յուրաքանչյուրն իր ոճն է բերում, բայց «Բարսան» միշտ «Բարսան» է: Թիմ, որը գիտի, թե ինչպես լավ ֆուտբոլ խաղալ, և միշտ կարող է բարդացնել մեր խնդիրը»:

Նմանատիպ նյութեր