Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։