211652_close_icon
views-count3604 դիտում article-date 14:09 23-10-2020

Նորօրյա հերոսներ․ մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան

ԱՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ փոխգնդապետ [b]Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը[/b] «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ [b]Գարիկ Կարենի Համամյանը[/b]՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ [b]Հայկ Արկադիի Ամիրջանյանը[/b], շարքային[b] Էդուարդ Արմենի Սարգսյանը[/b], լեյտենանտ [b]Տիգրան Հարությունի Կարապետյանը[/b], սերժանտ [b]Արմեն Յուրիի Ավետիսյանը[/b]՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ [b]Լևոն Ռոբերտի Ալթունյանը[/b]՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար: [i][b]Փառք մեր քաջարի զինվորականներին:[/b][/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր