211652_close_icon
views-count2196 դիտում article-date 10:27 23-10-2020

Վիրուսը սահման չի ճանաչում, մեկ դիմակով հնարավոր է մեկ զինվորի կյանք փրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակը սահմանին տեսանելի թշնամու դեմ, սպիտակ բանակը՝ սահմանին և թիկունքում միաժամանակ անտասանելի թշնամու դեմ է պայքարում: Վերջին օրերին մեր երկրում կտրուկ ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով յուրաքանչյուր օր մենք ունենում ենք 200-300 նոր դեպքերի գրանցում: Մասնագետը խնդրում, պահանջում է՝ բարձր գիտակցությամբ,պատասխանատու վարքագծով բոլորս միասին կարող ենք իրավիճակ փոխել: Այս պահին գերխնդիրը առողջ ճակատ, առողջ զինվոր ունենալն է: Վիրուսը սահման չի ճանաչում, ուստի ամեն ինչ պետք է անել նաև առողջ թիկունք ունենալու համար. մեկ դիմակով հնարավոր է մեկ զինվորի կյանք փրկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր