211652_close_icon
views-count497 դիտում article-date 09:49 23-10-2020

Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը

Իսպանիայի կողմից Սաուդյան Արաբիային եւ Ադրբեջանին զենքի վաճառքը հակասում է ԵՄ օրենքներին։ Այս մասին հայտարարել է կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասը։ «Մենք կառավարությանը կոչ ենք անում անորոշ ժամկետով դադարեցնել արտահանումը, որը սպառնալիքի տակ է դնում Եմենի եւ Լեռնային Ղարաբաղի անմեղ խաղաղ բնակիչների կյանքերը։ Իսպանիայի կառավարությունը Ղարաբաղում կրակի դադարեցման կոչ էր արել։ Սակայն ինչպես կարելի է խաղաղության կոչ անել եւ միաժամանակ զենք վաճառել, որը սպանում է անմեղ մարդկանց»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր