3929 դիտում
22:47 22-10-2020
Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ. երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Live/3425490?fbclid=IwAR3_7doc2RKxkyjrbQdGcgw6N_XcfSvL_3cE6Z9NJRh5C0_myyJi2k-SxzY]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին:
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ երկուստեք կան կորուստներ:
«Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել:
Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր հատկապես՝ հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ:
Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան:
Հարցին՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կա՞ն և քանի՞սն են, Հովհաննիսյանը պատասխանեց, թե տվյալներ չկան. «Համառ մարտերի ընթացքում, եթե դեպքերը ծանր չեն լինում, չենք էլ կարող թեստավորում անել, որովհետև ամբողջ բանակը, զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հաղթելու ենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37275 դիտում
23:14 15-10-2020
Մերձարաքսյան հատվածում ընթացել են ծանր մարտեր. երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3947 դիտում
21:10 08-10-2020
Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. Ուղիղ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան