211652_close_icon
views-count44312 դիտում article-date 22:08 22-10-2020

«Գրադն իմ ընկերն է, ես իրենով եմ ապրում». հոկտեմբերի 23-ին կլրանար հրամանատար Սարիբեկ Մկրտչյանի 20-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Mkrtchyan/3425358?fbclid=IwAR1eZuBKCE-b0-mm_-gmgo6ufqDfl_Sy4S8Bg6dAVoJUj68qhzXrAgJNprA]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի սահմանները պաշտպանելիս Ջաբրայիլում (Մեխակավան) զոհվել է «Վահագն» դհոլահարների խմբի անդամ Սարիբեկ (Սարո) Մկրտչյանը: Հոկտեմբերի 23-ին նա կդառնար 20-տարեկան: 2018-ի դեկտեմբերին դեռ բանակում չծառայող Սարոն փորձել է հայտնվել զինված ուժերի նվագախմբում, սակայն նվագախմբի մասը չի կազմել, փոխարենը ծառայության ընթացքում կարգապահության և մարտական բարձր պատրաստության շնորհիվ դարձել է գրադի հրամանատար ու 3 անգամ որպես օրինակելի զինվոր տեսախցիկների առաջ «Զինուժ»-ի եթերում պատմել սիրելի զենքի մասին: «Արդեն տարի ու կես է՝ ես այս տեխնիկայի վրա եմ, արդեն իմ ընկերն է դարձել: Ես իրենով եմ ապրում»,- ծնողները հուզմունքով մեջբերում են Սարոյի վերջին հարցազրույցի խոսքերն ու շեշտում՝ իրենց զինվորը մեծ գիտակցումով է կռվել: Սարոն տան ավագ զավակն էր, ընտանիքում Սարոյի մասին անցյալով չեն կարողանում խոսել: Պատմում են՝ նրա ջերմությունն ու հոգատարությունը սահմաններ չունեին: Նույնիսկ բանակից նվերներ էր պատվիրում և տուն ուղարկում փոքր քույրերին, որ իրենց միայնակ չզգային: Նույնը եղել է նաև պատերազմի դաշտում՝ հրամանատար Սարոն իր զինվորների հետ միասին ընկել է հերոսական մահով: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր