211652_close_icon
views-count71759 դիտում article-date 21:32 22-10-2020

Անձնակազմի կյանքը փրկած 34-ամյա գյումրեցի Արթուրն ավարտել էր ռազմական ավիացիոն համալսարանը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/22/1145874/?fbclid=IwAR3BVfshmolstTjiWI4CYQ5vX550m1rpAN2aJFZIqMmU3FBDbTy5GF_QufE]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է 34-ամյա գյումրեցի կապավոր Արթուր Գրիգորյանը։ Նա երկու դուստր ունի՝ 3 և 5 տարեկան։ Մարտական ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես բացառիկ հայրենասերի, որն իր ողջ կյանքում չի իմացել՝ ինչ է վախը։ Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում ուներ Կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ․ իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով (տես լուսանկարներում)։ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարշալ Արմենակ Խամփերյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ու տեղափոխվել Արցախ՝ նշանակվելով դիվիզիոնի կապի պետ: Մարտական ընկերները փաստում են, որ նա չափից ավելի շատ էր սիրում Արցախը, հատկապես Մատաղիսը, այն կարծես իր ծննդավայրը լիներ։ «Ես առանց Մատաղիսի կյանք չունեմ, եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ Մատաղիսում», -միշտ ասել է նա։ Հենց այնտեղ էլ Արթուր Գրիգորյանն անմահացել է՝ կյանքը տալով հայրենիքին։ Նա անչափ համարձակ ու պատասխանատու է եղել։ Պատերազմի սկսվելուն պես՝ անմիջական մասնակիցն է դարձել թեժ ու ծանր մարտերի։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/22/1145874/?fbclid=IwAR3BVfshmolstTjiWI4CYQ5vX550m1rpAN2aJFZIqMmU3FBDbTy5GF_QufE]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր