211652_close_icon
views-count48327 դիտում article-date 17:31 22-10-2020

Մեր ջոկատից ևս զոհեր և վիրավորներ ունենք, նրանց և բոլոր նահատակվածների վրեժն առաջնագծում լուծում ենք. Ռազմիկ Պետրոսյան

Մարտական գործողություններն ընթանում են, մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին, պահում ենք մեր դիրքերը, հարկ եղած դեպքում էլ բարելավում: Այս մասին[url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Razmik-Petrosyan/3425365?fbclid=IwAR3MhrqFMGsYLApnACDubILztA2qONGLgrayzSDMnrmCKRFKt690WHl0veI] Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հյուսիսային հատվածի առաջին գծում գտնվող «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: «Հայ մարտիկին բնորոշ և՛ բանակով, և՛ աշխարահազորով փոխկապակցված մարտեր ենք վարում, հակառակորդին լարված վիճակում ենք պահում, իրենց մեկ հարվածային ուղղությանը մենք կրկնակի հարված ենք հասցնում, անհրաժեշտության դեպքում նաև նախահարձակ ենք լինում»,-ասաց նա: Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ հրամանատարության որոշումները բարձր մակարդակով կատարվում են: «Մենք հատուկ ծառայություններին փոխանցել եք դիակների մոտից վերցված իրերը, որոնք հիմնավորում են, որ հիմնականում մեր դեմ կռվում են վարձկանները: Մեզ մոտ այն ծավալի դիակներ կան, որ տանեն, իրենց մոտ արդեն խուճապ կառաջանա, դրա համար են հրաժարվում հրադադարից»,-ասաց նա: Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ թշնամուց այս օրերին մեծաթիվ ռազմական տեխնիկա են վերացրել: Հրամանատարն ասաց, որ այս օրերի ընթացքում իրենց ջոկատից ևս եղել են նահատակվածներ: «Թիվը չեմ հրապարակի, բայց ունենք նահատակվածներ և վիրավորներ: Յուրաքանչյուր զոհ, վիրավոր մեզ եռակի անգամ պարտավորեցնում է մինչև հաղթական ավարտ պատերազմելու, վրեժխնդիր լինելու: Ինչպես մեր ջոկատի, այնպես էլ մնացած բոլոր զոհերի համար վրեժխնդիր կլինենք, ցավ ենք ապրում, բայց չենք ընկճվում: Սուրբ գործի ընթացքում նահատակներ լինում են, նրանց տեղը պետք է լրացնենք: Առաջնագծում նրանց վրեժը լուծում ենք»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր