Աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին
Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանացի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին,ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է:
Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն մաեստրոն հայտնել է,որ այդ ամուսնական զույգը պիտի դուրս մղվի ծրագրից: Բացի այդ Դոմինգոյի թիմի ակտիվության շնորհիվ յուսիֆ էյվազովը հանվել է Կավալեր լե Գրիեյի դերից ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ օպերայում: Հոկտեմբերի 21-ին այդ դերերգը առաջին անգամ կատարել է Օլեգ Դոլգովը»: