211652_close_icon
views-count3588 դիտում article-date 15:56 22-10-2020

Ծանր սպառազինության, ցամաքային ուժերի տեղափոխումը, ԱԹՍ-ների խոցումը ցուցիչ են, որ Իրանը չի հանդուրժելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբերի գործողությունները. իրանագետ. Tert.am

Իրանում նման մակարդակի զորավարժություններ կատարվում են ամեն տարի: Սակայն հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և այն հանգամանքը, որ Իրանի տարածքը, օդային սահմանները մի քանի անգամ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից նկարահանվել են և նույնիսկ Իրանի կողմից խոցվել են, և ընտրված ժամանակահատվածը, չեն կարող զորավարժությունները պատահական լինել: Այդ զորավարժությունները որոշակի նախազգուշական քայլեր են, և Իրանը փորձում է ավելի ապահովագրել իր օդային սահմանները. [url=https://www.tert.am/am/news/2020/10/22/iran/3425348?fbclid=IwAR2ClMBbc1LDADac4NYio_20cL3RgQOF9Wr9yXkgNAmdF0rwRYM_gHd9mAc]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ խոսելով Իրանի հակաօդային լայնածավալ զորավարժությունների մասին: Իրանագետն ընդգծում է, որ անօդաչու հարվածային թռչող սարքերը հետախուզական բնույթ ունեն նաև և, ըստ երևույթին, պատահականորեն չեն հայտնվել Իրանի տարածքում, ունեն որոշակի հետախուզական նպատակներ, և որոշակի ինֆորմացիա է փոխանցվել: Նաև պետք է հաշվի առնել Իրանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի որ Թուրքիան այս ամեն ինչում շահագրգիռ կողմ է: Դիտարկմանը, թե Ադրբեջան մուտք գործած ահաբեկիչների վերաբերյալ Իրանը իր դժգոհությունն էր արտահայտել, նշելով, որ զինվորների գլխատումը իսլամի հետ կապ չունի, այն ահաբեկիչներին է բնորոշ, Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում Իրանի կարմիր գծերից մեկն է, և մեկ անգամ չէ, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյանները հանդես են եկել կոչերով. «Իրանը երկար ժամանակ պայքարել է ահաբեկչության դեմ Սիրիայում և այլ երկրներում, որպեսզի ահաբեկչությունը չմոտենա իր երկրի սահմաններին և զերծ մնա ահաբեկչական հարձակումներից, և հիմա հանկարծ ահաբեկչությունը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով հայտնվել է իր երկրի հյուսիսային սահմաններում, և դա իրանցիների համար լրջագույն խնդիր է և մեծ հարված, քանի որ, լինելով շիայական երկիր, շիաների պահապան, իսկ ահաբեկիչները այս դեպքում ունեն սուննիական ուղղվածություն սալաֆիական ծայրահեղական խմբավորումներ են և մեծ վտանգ են ներկայացնում Իրանի բնակչությանը: Այս ամենը բացարձակապես կապ չունի իսլամի հետ, և իզուր են ադրբեջանցիները փորձում իսլամական կամ կրոնական երանգ հաղորդել և ներկայացնել իսլամական պայքար, այդ ամենը պարզապես ծիծաղելի է»: Իրանագետի կարծիքով՝ եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ ընթանալ, Իրանը պետք է միջամտի, և եթե կոչերից բացի ավելի վճռական գործողությունների չդիմի, լրջագույն խնդիրների առջև է կանգնելու, քանի որ ոչ միայն Իրանին ահաբեկչական վտանգ է սպառնում, այլև պանթուրքիստական խմբերը սպառնալու են երկրի ամբողջ հյուսիսային հատվածին և փորձելու են տարատեսակ քայլերով հասնել նրան, որ այնտեղ անջատողական դրսևորումներ հասունան և երկրում անկայուն իրավիճակ ստեղծվի. «Երեկ Իրանի սահմանային շրջաններ է այցելել Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, նաև ծանր սպառազինության ցամաքային տեղափոխումը, ԱԹՍ-ների խոցումը ցուցիչ են, որ Իրանը լրջորեն է պատրաստվում և չի հանդուրժելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբերի գործողությունները»: Հարցվին, թե ավելի քան 20 մլն ադրբեջանցիների ներկայությունը Իրանում կարո՞ղ է կաշկանդող դեր ունենալ Իրանի համար, իրանագետը պատասխանեց, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացիներ կան այնքան, որքան մյուս երկրներում. «Իրանում կան Իրանի քաղաքացիներ և պարզապես թուրքալեզու իրանցիներ, որոնք ադրբեջանցիների հետ բացարձակ կապ չունեն և դա Ադրբեջանի քարոզչական թեզն է, որ ներկայացնում է, թե Իրանում կան հսկայական քանակի ադրբեջանցիներ, և դա զսպող հանգամանք չի կարող լինել Իրանի համար»: Վարդանյանը նկատեց, որ Իրանը հեռահար նպատակներ ունի՝ ադրբեջանական արհեստածին պետության հետ կապված: Եվ նրա կտրուկ, հակաադրբեջանական քայլեր չանելը պայմանավորված է նրանով, որ չի ցանկանում ամբողջովին այրել կամուրջները Ադրբեջանում գտնվող մեծ քանակությամբ համակիրների հետ՝ խոսքը շիա հավատացյալների մասին է և փորձելու են նրանց միջոցով հասնել նրան, որ Ադրբեջանում տեղի ունենա իսլամական հեղափոխություն և Ադրբեջանին գցեն իրենց ազդեցության տակ. Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/22/iran/3425348?fbclid=IwAR2ClMBbc1LDADac4NYio_20cL3RgQOF9Wr9yXkgNAmdF0rwRYM_gHd9mAc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր