211652_close_icon
views-count6574 դիտում article-date 15:45 22-10-2020

Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի. Tert.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, և կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Artsakh/3425318?fbclid=IwAR3SoHmwtm17N9nZDqqS3Jv-tAXCAhQqMXOZ37i4Z1QYB8cobpK4v6RmcPE&__cf_chl_jschl_tk__=1ab48e081098e7f9b97ebe46458084637397c524-1603366642-0-AW41O-zYYUOywjRbUt3IV7lIIi84V77P-HSmkohE6GhhvC4bFFFbzQv2fkOlgvHuTzR_a4SMrmVwXaS0nt3j7Tcb2MDQKYutjib_eVzSQ9KZjh28g5-2W7eFUbb244ASic-rpFzUmF_bMqDqsaPVRNBT2ZbF41WpOH6XXht-5yw9jRTzyMcalKqr278v4zzW_p0HuW7MqYsClCGn2cwnbhp5M2hwyyQqdh3Kjc3oktJB42GIGtOUSAQv9rx_z2VOZdF3xLMXha-oDQNKziyg8oLP8ijiajHzaoW--U05IXTuC5x8NcKTeZG3V_sfYVebPwEhxlXPuq70hbbLvc9OnPHIXRjNpIKetqvFd1rAW8IbPa4XE6oz8EbwlnHiDbnYNvtBuMiMQhDOx75_Bmf157tYKv1kOhQz-bt5X_fmALb458v1fZ3FoluJ5lOjx2DPbw3oUoEf0WyPrHqKDYwJhvI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,-նշեց նա: Հարցին՝ Կարմիր խաչի պատվիարկները Ադրբեջանում քանի՞ գերեվարվածի են հանդիպել, Ամատունին պատասխանեց, որ նման տեղեկատվություն տրամադրում են միայն անձանց ընտանիքիներին և ներգրավված կողմերի իշխանություններին, վիճակագրական տվյալները չեն հանրայնացվում: Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Ամատունին ասաց, թե դա կատարվում է կողմերի համաձայնությամբ, իսկ Կարմիր խաչը՝ որպես միջնորդ, կազմակերպում է արտահանձնումը, վերադարձը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Artsakh/3425318?fbclid=IwAR3SoHmwtm17N9nZDqqS3Jv-tAXCAhQqMXOZ37i4Z1QYB8cobpK4v6RmcPE&__cf_chl_jschl_tk__=1ab48e081098e7f9b97ebe46458084637397c524-1603366642-0-AW41O-zYYUOywjRbUt3IV7lIIi84V77P-HSmkohE6GhhvC4bFFFbzQv2fkOlgvHuTzR_a4SMrmVwXaS0nt3j7Tcb2MDQKYutjib_eVzSQ9KZjh28g5-2W7eFUbb244ASic-rpFzUmF_bMqDqsaPVRNBT2ZbF41WpOH6XXht-5yw9jRTzyMcalKqr278v4zzW_p0HuW7MqYsClCGn2cwnbhp5M2hwyyQqdh3Kjc3oktJB42GIGtOUSAQv9rx_z2VOZdF3xLMXha-oDQNKziyg8oLP8ijiajHzaoW--U05IXTuC5x8NcKTeZG3V_sfYVebPwEhxlXPuq70hbbLvc9OnPHIXRjNpIKetqvFd1rAW8IbPa4XE6oz8EbwlnHiDbnYNvtBuMiMQhDOx75_Bmf157tYKv1kOhQz-bt5X_fmALb458v1fZ3FoluJ5lOjx2DPbw3oUoEf0WyPrHqKDYwJhvI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր