211652_close_icon
views-count5264 դիտում article-date 15:39 22-10-2020

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո՛ կյանքի գնով․ Աննա Հակոբյանը հրապարակել է զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի լուսանկարը

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի լուսանկարը։ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ։ Դո՛ւ կանգնեցիր մինչեւ վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ կյանքի գնով, Ալեն։ Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր