211652_close_icon
views-count6463 դիտում article-date 15:06 22-10-2020

Կամավորի աշխատանքը՝ կորոնավիրուսի համավարակի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/22/1145792/?fbclid=IwAR2kKltU-We0BAj_BTndOZRGLpIY_77GFC3HmAjwz6IF8oneKnAQxy4ByW8]Aravot.am[/url]-ը գրում է. «Վահե Գրիգորյանը Շիրակի մարզի Թորոս գյուղից է։ 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Երբ Առողջապահության նախարարությունը սկսել է կամավորներ հավաքագրել, հենց առաջին օրը Վահեն կամավորագրվել է։ «Այն ժամանակ կովիդով հիվանդների հետ միայն Նորք ինֆեկցիոնն էր աշխատում։ Առաջին տեսարանը վախենալու էր, տհաճ զգացողություններ էին, տեսնում էիր արտահագուստով մարդկանց ակնոցներով․․․ դեմքեր չկային։ Մի քանի ժամ անց արդեն ես էլ էի այդ արտահագուստով»։ 20-ամյա կամավորի առաջին գործառույթը էլեկտրասրտագրություն (EKG) անելն է եղել: «Սկզբում հիվանդները գիտեին անունս, լսում էին ձայնս, բայց դեմքով ինձ չէին տեսել։ Հետաքրքիր զգացողություն էր, երբ մարդու հետ երկար շփվում ես, բայց ինքը քեզ առաջին անգամ է դեմքով տեսնում ու չի ճանաչում․․․»,- նշում է Վահեն։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/22/1145792/?fbclid=IwAR2kKltU-We0BAj_BTndOZRGLpIY_77GFC3HmAjwz6IF8oneKnAQxy4ByW8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր