211652_close_icon
views-count3551 դիտում article-date 14:04 22-10-2020

Արցախը կանգուն է, տղաները ցույց են տալիս օրինակելի, աներևակայելի խիզախություն, որը նույնիսկ համաշխարհային պատմության համար է բացառիկ օրինակ. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առկա իրողությունն այն է, որ Արցախը կանգուն է, տղաները ցույց են տալիս օրինակելի, աներևակայելի խիզախություն, որը նույնիսկ համաշխարհային պատմության համար է բացառիկ օրինակ: Անվտանգության, բնականոն զարգացման ամենակարևոր գրավականներից մեկը մեր երկկողմ հարաբերություններն են եղբայրական երկրների հետ: Պետք չէ հույս դնել ինչ-որ կազմակերպությունների ու այլ պետությունների վրա, որոնք ի վիճակի չեն ազդեցություն ունենալ և առավելագույնը կարող են միայն բարոյական աջակցություն ցուցաբերել: Դրա համար արմատական փոփոխություններ պետք է մտցնենք մեր արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, դասակարգենք երկրները: Առաջին կատեգորիայում պետք է եղբայրական երկրները լինեն, երկրորդում՝ դաշնակից երկրները, երրորդում՝ հարևան երկրները, չորրորդում՝ երկրներ, որոնց հետ պարզապես պետք է ֆորմալ կապեր պահպանենք: Հենց այս կերպ պետք է առաջնորդվել ու շարունակել: Մենք զոհեր ենք տալիս, և ոչ ոք իրավունք չունի այդ ամենն անտեսել: Սա արդեն գոյի պայքար է, «մառլեզոնյան բալետը» վերջացել է: Այս ամենը պետք է հաշվի առնենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր