211652_close_icon
views-count5148 դիտում article-date 13:01 22-10-2020

50 plus շարժմանը միացել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր աշխատակազմով. Գոհար Վեզիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում բնակվող ճանաչված ու սիրված լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gohar.veziryan/posts/3576998282342939]էջում[/url] գրել է. «50 plus շարժմանն այսօր միացավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։ «Մենք ու մեր աշխատակազմը միաձայն որոշել է միանալ այս նախաձեռնությանը»,֊ասաց մեր գլխավոր հյուպատոսը` չմոռանալով ընդգծել, որ շարժման նախաձեռնությունը Լոս Անջելեսից է: Մեր թիմը խնդրում և հորդորում է բոլոր դիվանագետներին նման կոչով դիմել իրենց համայնքների հայությանը։ Ավելին` Բայբուրդյանի և նրա թիմի օրինակով` միացե՜ք նախաձեռնությանը։ Օրինակ դարձեք բոլոր բոլորդ, և մենք շատ կարճ ժամանակում կունենանք էն կայուն ֆինանսական եկամուտը, որը թույլ կտա Հայաստանին թռիչքներով առաջ ընթանալ։ Մեկ անգամ բոլորով կանգնենք ու կտեսնենք, որ մեզ հասնող չի լինելու։ Հ.Գ. Շարժման նախաձեռնող խմբի անունից շնորհակալություն Բայբուրդյանին մեզ վստահելու և աջակցելու համար»։ [b]Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0481978001603358076835340.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր