211652_close_icon
views-count2243 դիտում article-date 10:07 22-10-2020

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար

Ամերիկյան հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Քիմն այս քայլն անվանել է իր ծննդյան օրվա լավագույն նվերը։ «Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»,գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր