211652_close_icon
views-count720 դիտում article-date 09:37 22-10-2020

Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ: Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը ևս հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

Նմանատիպ նյութեր