211652_close_icon
views-count1075 դիտում article-date 23:30 21-10-2020

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմում է ներկայացրել Պետքարտուղարությանը՝ պահանջելով կասեցնել թուրքական անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/21/anca/3424915?fbclid=IwAR1nbUqKDrLF8nTjHFF5DFURgNxNVtYcOhD3rzIcQUAqYpSfSoD0jYKWF44]Tert.am-[/url]ը գրում է. Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հրատապ դիմում է հղել ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ ապացույցներ ներկայացրելով առ այն, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուները, որոնք ամերիկյան արտադրության բաղադրամասեր ունեն, մեծ թվով տեղակայվել են Ադրբեջանում և կիրառվել են հայ քաղաքացիական բնակչության դեմ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Նամակն ուղղվել է Պետքարտուղարության՝ զենքի արտաքին վաճառքի դիմումների հաստատմամբ և մերժմամբ զբաղվող բաժնի ներկայացուցիչ, պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերին: «Այժմ հստակ է, որ Թուրքիան, արձագանքելով Անկարային զենքի վաճառքի արտոնագրերը կասեցնելու մասին Կանադայի որոշմանը, որը պայմանավորված էր Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակմանն աջակցելու հանգամանքով, փորձում է շրջանցել այդ արգելքը՝ խնդրելով ԱՄՆ-ին արագացնել իր Bayraktar TB2 անօդաչուների համար բաղադրամասերի վաճառքի հաստատումը: Թուրքիայի խնդրանքը պետք է մերժվի, և ԱՄՆ-ն պետք է ընդհանուր արգելք հայտարարի Անկարային ամերիկյան ռազմական նշանակության իրերի վաճառքի նկատմամբ, քանի դեռ Անկարան նպատակադրված աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է անմիջապես հետաքննի Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի հնարավոր խախտումները»,- ասվում է նամակում:

Նմանատիպ նյութեր