211652_close_icon
views-count11758 դիտում article-date 22:48 21-10-2020

Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/21/Gasparyan/3424914?fbclid=IwAR0XY5Oq6aEQE14GbMF9ckFZZ8a0aOVdX3zIOI11KUiHkXd9JUUYLQtV5bA]Tert.am-[/url]ը գրում է. Էրդողանը վերջին շրջանում ատամները սրել է մի քանի՝ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Միջերկրականի Արևելյան ափի ուղղությամբ: Կրակի հետ խաղ է անում, Ռուսաստանի հետ առևտուր անում՝ հնարավորինս շատ բան կորզելու՝ Սիրիայում, Արցախում, Դոնբասում և Հունաստանի ջրային տարածքում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։ Գասպարյանը դիմել է Հունաստանին և հույն ժողովրդին՝ հայտնելով, որ Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին․ «Զգույշ եղեք ու ձեռնարկեք համապատասխան միջոցները, դուք Եվրոպայում եք, գուցե Բրյուսելն ավելի ակտիվ արձագանքի ձեզ, ի տարբերություն՝ մեզ։ Թեև ինչու եմ զարմանում․ շուտով կես դար կլինի, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Կիպրոսի հյուսիսային հատվածը և Եվրոպական միակ մնայուն երևույթը Կիպրոսում՝ բրիտանական բազան է, ինչու՞ եմ զարմանում, երբ ՆԱՏՕ-ն, ավանդույթի համաձայն, չեզոք կոչեր է անում իր անդամ երկրներին և այս ամբողջ պատմության մեջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է բացառապես մեկ բան՝ որ Թուրքիան չգործածի ռուսական C-400 համալիրները, քանի որ հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին»: Աբրահամ Գասպարյանը նշել է՝ վատ նորություն ունի նաև Թուրքիայի համար․ «Անցած 48 ժամվա ընթացքում չեզոքացվել ու սպանվել է 27 վարձկան: Տվյալս այսօր հաստատեց նաև Մարդու իրավունքների սիրիական դիտակետ կազմակերպության տնօրենը: Ռամի Աբդուլ Ռահմանը ոչ թե հետաքրքիր, այլ ոսկե վկայություն է այսօր տվել, որը պարտավոր է ամբողջ աշխարհը լսել ու տեսնել, հատկապես՝ Էրդողանը, Ալիևը և վերջինի օգնականը»։ Նա հարց է բարձրացրել՝ ինչու՞ են Էրդողանին հավատում․ «Նա իրեն վաճառում է որպես շարքային մուսուլմանի ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը փրկող հերոսի: Եթե այսքանը կարողանաս վարպետորեն ներկայացնել այն սիրիացուն, որն արդեն 10 տարի է պատերազմի մեջ է, 40 տարի ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, արդարության կարոտ է մնացել, կրթության փոխարեն կրոնական դաստիարակություն է ստացել, պարզ չէ՞, որ նրան պիտի դարձնի տոտեմ: Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/21/Gasparyan/3424914?fbclid=IwAR0XY5Oq6aEQE14GbMF9ckFZZ8a0aOVdX3zIOI11KUiHkXd9JUUYLQtV5bA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր