211652_close_icon
views-count395 դիտում article-date 21:30 21-10-2020

Լրատվության դեմ տեռորը արդեն պարզապես անհեթեթ է դարձել. քաղաքացիներին ոստիկանություն են տանում և տուգանում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին բավականին անմեղ գրառումների համար

[url=https://hayeli.am/?p=610575&l=am&fbclid=IwAR21fGxTeqDJWcf3oFiU8XuVNPRIAqHG3OuvQJkWXJvEoUB9w_6mU0Xebpc]Hayeli.am[/url]-ը գրում է. Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը փակել են պատերազմից առաջ հեռարձակված մի թողարկման կրկնության պատճառով, որտեղ քննարկվել է համաճարակի դեմ պայքարը։ Լրատվության դեմ տեռորը արդեն պարզապես անհեթեթ է դարձել։ Քաղաքացիներին ոստիկանություն են տանում եւ տուգանում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին բավականին անմեղ գրառումների համար։ Միաժամանակ, իշխանությունների հովանավորությունը վայելող լրագրողներն ու լրատվամիջոցները առանց սահմանափակումների կեղծիք են սփռում, հայհոյում են իշխանության ներկայացուցիչներին, տարածում են թշնամական քարոզչությունը։ Ըստ էության, լրատվության սահամանափակումները ամենեւին էլ պատերազմական իրավիճակի մասին չեն, այլ ընդդիմադիրներին լռեցնելու։ Անգամ այս ճգնաժամային իրավիճակում իշխանավորների համար կարեւորագույնը իրենց աթոռին կառչած մնալն է, ազգային միասնություն կերտելու փոխարեն, իշխանությունների կողմից պատերազմական իրավիճակում շարունակվում են ներքաղաքական ճնշումները, եւ ազատ խոսքի դեմ արշավը այդ ճնշումների ամենակարեւոր բաղադրիչն են։ [b] Գրել է Աղասի Ենոքյանը[/b]

Նմանատիպ նյութեր