211652_close_icon
views-count3540 դիտում article-date 21:02 21-10-2020

Կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կոչ արել զինվորագրվելու հարցով իրենց դիմելու փոխարեն ներկայանալ զինկոմիսարիատներ։ «Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձեւավորենք ու գնանք առաջնագիծ։ Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։ Սիրելի՛ կուսակցականներ եւ համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք։ Մենք ունենք կայացած պետություն եւ համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլեւս մի՛ դիմեք ինձ նման հարցով։ Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»,- գրել է Մարուքյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք...

Опубликовано Edmon Marukyan Среда, 21 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր