211652_close_icon
views-count2359 դիտում article-date 20:52 21-10-2020

Բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ. «Հանուն Հանրապետության» կուսակցություն. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/21/1145608/?fbclid=IwAR1CSHVIEEeq2wYupCJ3U9H7LdLcptvI1qnXDOaTGxsDGB1vcsSUgqWP0Tc] Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով՝ հանգամանորեն ներկայացնելով ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում ստեղծված իրավիճակը։ Վարչապետի փոխանցած տեղեկատվության հանրագումարն այն է, որ առնվազն այս փուլում հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ չեն երևակվում, քանի որ այն, ինչն ընդունելի է հայկական կողմի համար, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Հետևաբար, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին կամավորագրվել հանուն հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի ելքը որոշվելու է ռազմաճակատում և ոչ դիվանագիտական ասպարեզում, որտեղ արդեն պատերազմի ավարտից հետո մեր ամուր դիրքերի համար մեզ անհրաժեշտ է այսօր, հենց այս պահից սկսած պատերազմել՝ հանուն հաղթանակի։ Այսօրվա պատերազմով ու վաղվա հաղթանակով մենք պետք է ստեղծենք այն պայմանները, որոնք կստիպեն Ադրբեջանին համաձայնել խաղաղ կարգավորման այն տարբերակին, որից հրաժարվում է այսօր։ Ասել է թե, հակամարտության կարգավորման դիվանագիտական ելքը որոշում է այսօր և որոշվում է ռազմի դաշտում։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում չկա որևէ այլ լուծում, քան այն, ինչ ներկայացնում է երկրի իշխանությունը՝ ի դեմս Գերագույն գլխավոր հրամանատարի։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/21/1145608/?fbclid=IwAR1CSHVIEEeq2wYupCJ3U9H7LdLcptvI1qnXDOaTGxsDGB1vcsSUgqWP0Tc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր