211652_close_icon
views-count9272 դիտում article-date 16:06 21-10-2020

«Ձեզ պես ես էլ ապշած եմ այդ որոշումից»․ Դավիթ Խաժակյանը՝ կայանատեղի կառուցելու համար 49 մլն դրամ հատկացնելու մասին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով եւ ո՞րն է իմ դիրքորոշումը։ Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երեւանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։ Բնականաբար, ինչպես դուք, այնպես էլ ես՝ ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել եւ ելույթ չեմ ունեցել։ Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երեւույթների մասին, որոնք շարունակվել եւ շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միեւնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։ Խաղաղությո’ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի»։ Հարգելի ընկերներ, Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր