ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով, մի քանիսը՝ հետմահու
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներով պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգեւատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
[b]Վյաչեսլավ Վալերեւիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու)
[b]Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու)
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
[b]Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
[b]Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)
[b]Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):