211652_close_icon
views-count3289 դիտում article-date 09:23 21-10-2020

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Կողբացի փ. 42 շենք, Թումանյան փ. 40 շենք, Թումանյան փ. 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 192, 196 շենքեր, 11։00-17։00 Ա.Տիգրանյան փ. 38 շենք, Ռայնիսի փ. 1 շենք, Կոմիտասի պող. 7/1 շենք, Վարշավյան փ. 4 շենք, Բաղրամյան պող. 56 շենք, Դրոյի փ. 8/1 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փ. 41, Այգեկցի փ. 47 շենքեր, Մալխասյանց փ. 1/11 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի` Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր