211652_close_icon
views-count292 դիտում article-date 22:54 20-10-2020

Ոչ մի երրորդ երկիր չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը. Տիգրան Պետրոսյան

[url=https://hayeli.am/?p=610504&l=am&fbclid=IwAR2o6v29Gf6_AberJyYia-qt7gVB8_Dqp0nIxAikgHX7PGfySYX4xk031iI]Hayeli.am[/url]-ը գրում է. Շախմատի Օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին ու ծանոթներին: Նա նշել է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում շատերն են հետաքրքրվել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում ու Հայաստանում: Գրոսմայստերը պատմել է պատերազմի արհավիրքների, զոհերի ու հայերի պայքարի մասին, փոխանցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը (chessfed.am): «Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորն Ադրբեջանն է, դա փաստ է: Դրա վկայությունն են թե՛ Ալիեւի արված արտահայտությունները, թե՛ այն, ինչ մեծաթիվ ուժերով էին իրենք նախօրոք մշակված անցել հարձակման, թե՛ վերջապես այն, որ մենք հաղթած ազգ ենք ու որեւէ տրամաբանություն չունենք պատերազմ սկսելու: Որքանով իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, ոչ մի երրորդ երկիր չի գալու եւ մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը: Սա արդեն ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի հարցն է, ներգրավված են նաեւ միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումներ: Նրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկու հանրապետությունների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի: Անհնար է թաքցնել Թուրքիայի ակտիվ դերակատարումը պատերազմի վերսկսման եւ շարունակական մասնակցության մեջ: Նրանց կողմից են հիմնականում ֆինանսավորվում այդ ահաբեկիչները: Ադրբեջանը Թուրքիայի ամենաառաջադեմ զենքերով է կռվում Ղարաբաղի դեմ: Կան նաեւ որոշ երկրներ, որոնք օգնություն են ցուցաբերում ագրեսոր Ադրբեջանին այս անմարդկային եւ ոչ մի միջազգային նորմերի մեջ չտեղավորվող վայրագություններում, նրանցից է Իսրայելը: Ուզում եմ իմ արտասահմանցի ընկերներին ասել, որ այստեղ ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի հարցն է վճռվում, խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, քանի որ կատարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ, այս դեպքում, ցավոք, ի դեմս հայ ազգի: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմաններն ու կորցրել է վերջնական ամոթը: Այն առանց խղճի խայթ զգալու անդադար կրակի տակ է պահում քաղաքացիական հաստատությունները, դպրոցները, հիվանդանոցները, անմեղ մարդկանց տները, եւ որ ամենացավալին է՝ նաեւ եկեղեցիները: Հարյուրավոր զոհված զինվորների կողքին ունենք նաեւ իրենց կյանքով ապրող կանանց ու երեխաների, տատիկ եւ պապիկների անմեղ զոհեր: Այսօր առաջնագծում բոլորս ունենք ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հայրենակիցներ: Մեր առօրյան սկսվում ու վերջանում է առաջնագծից նորություններ ստանալով, անհանգստանալով, հաջողություններից ոգեւորվելով, իսկ ցավալի լուր ստանալիս՝ սգալով... Մանրամասներն՝ [url=https://hayeli.am/?p=610504&l=am&fbclid=IwAR2o6v29Gf6_AberJyYia-qt7gVB8_Dqp0nIxAikgHX7PGfySYX4xk031iI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր