211652_close_icon
views-count9443 դիտում article-date 22:14 20-10-2020

«Ադր­բե­ջա­նը կնս­տի բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ե­թե պա­տե­րազ­մում ու­նե­նա լուրջ կո­րուստ­ներ». Irates.am

[url=http://www.irates.am/hy/1603140889?fbclid=IwAR1eb6R4Il-e5Uu1eABGt0AgPYtBECVM6gA12kRnpd6_Y5Vw4kVhAIkIHYI]Irates.am-[/url]ը գրում է. Պատ­մա­բան, «Արևելք» հե­տա­զո­տա­կան և վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք ստեղծ­ված պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի‚ ռազ­մա­ճա­կա­տում զար­գա­ցում­նե­րի մա­սին։ [b]-Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք տա­րա­ծաշր­ջա­նում‚ մաս­նա­վո­րա­պես‚ Հա­յաս­տա­նում տի­րող ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը։[/b] -Այն‚ ինչ կա­տար­վում է այ­սօր‚ կան­խա­տե­սե­լի էր։ Ե­րեք տա­րի ա­ռաջ տված իմ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սել եմ‚ որ Իդ­լի­բի հար­ցում հա­մա­ձայ­նու­թյու­նից հե­տո հա­կա­մար­տու­թյան տե­ղա­փոխ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը դե­պի Կով­կաս և Ֆեր­գա­նա­յի դաշտ շատ բարձր է։ Այժմ տես­նում ենք‚ որ սի­րիա­կան հա­կա­մար­տու­թյան օ­ջա­խը տե­ղա­փոխ­վեց Հա­րա­վա­յին Կով­կաս։ Այն պն­դում­նե­րը‚ թե այս ի­րա­դար­ձու­թյուն­ներն անս­պա­սե­լի են‚ ա­նըն­դու­նե­լի են։ Պարզ է նաև‚ որ հա­ջորդ օ­ջա­խը բռնկ­վե­լու է Մի­ջին Ա­սիա­յում՝ ի դեմս Ֆեր­գա­նա­յի‚ որ­տեղ ար­դեն ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ կան։ Ե­թե մենք մի փոքր հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեինք‚ գու­ցե խու­սա­փեինք կոնֆ­լիկ­տի այս կար­գի խո­րա­ցու­մից։ [b]-Ի՞նչ ել­քեր եք տես­նում այս վի­ճա­կից դուրս գա­լու։[/b] -Մենք այժմ այն­պի­սի վի­ճա­կում ենք հայ­տն­վել‚ որ միակ ել­քը վճռ­վե­լու է ռազ­մա­ճա­կա­տում։ Դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում այս պա­հին այլևս ելք չեմ տես­նում‚ ռազ­մա­ճա­կատն ուղ­ղա­կիո­րեն ազ­դում է դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի վրա։ Հա­յաս­տա­նը հայտ­նում է պատ­րաս­տա­կա­մու­թյուն խն­դի­րը տե­ղա­փո­խելու դի­վա­նա­գի­տա­կան ճա­կատ‚ բայց քա­նի որ Ադր­բե­ջանն ու­նի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն‚ ա­պա վեր­ջինս հրա­ժար­վում է։ Ադր­բե­ջա­նը կնս­տի բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ‚ ե­թե պա­տե­րազ­մում ու­նե­նա լուրջ կո­րուստ­ներ‚ և ռե­սուրս­նե­րը չբա­վա­րա­րեն պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հա­մար։ Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են պա­տե­րազ­մող կող­մե­րի ռե­սուրս­նե­րով։ [b]-Խնդ­րի լուծ­ման բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը սպառ­վա՞ծ է։[/b] -Բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը սպառ­վել է այն­քա­նով‚ որ­քա­նով Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­նում է ու­նե­նալ ռազ­մա­կան ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ։ Որ պա­հից կտես­նի՝ այլևս հնա­րա­վոր չէ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել‚ ստիպ­ված կլի­նի նս­տել բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Մանրամասներն՝ [url=http://www.irates.am/hy/1603140889?fbclid=IwAR1eb6R4Il-e5Uu1eABGt0AgPYtBECVM6gA12kRnpd6_Y5Vw4kVhAIkIHYI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր