211652_close_icon
views-count2016 դիտում article-date 23:30 20-10-2020

Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր