211652_close_icon
views-count107181 դիտում article-date 17:12 20-10-2020

Արցախում հերոսաբար զոհվել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սևակ Սաղաթելյանը. նա պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել էր առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախում հերոսաբար զոհվել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սևակ Սաղաթելյանը: Նա թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից չհայտարարված պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել էր առաջնագիծ: Իսկական ընկերոջ, իսկական հայի՝ Սևակ Սաղաթելյանի հայրը՝ Մուշեղ Սաղաթելյանը, այդպես է դաստիարակել իր որդիներին, այդ թվում՝ Սևակին, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է առաջնագծից, իսկ Սևակի ընկեր Գևորգ Մանուկյանը գրել է. «Իմ թանկ ախպեր, իմ քաղցր ընկեր . . . Վերջին անգամ սեպտեմբերի 16 -ին եմ զրուցել հետը, ապագայի հետ կապված պլաններ ունեինք, աաախ, էս ինչ արիր . . . Ախպերս, ննջիր խաղաղությամբ, մի օր կհանդիպենք երկնքում: Առյուծի ձագը առյուծ է լինում: ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ։ ՓԱՌՔ ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր