211652_close_icon
views-count2432 դիտում article-date 10:05 20-10-2020

Նորօրյա հերոսներ. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ [b]Արսեն Հակոբյանը[/b]՝ իր ենթակաների հետ: Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային [b]Վաչագան Մովսիսյանը[/b]՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար: Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ [b]Տիգրան Գրիգորյանը[/b], սերժանտ-պայմանագրային [b]Սևակ Աթայանը[/b], կրտսեր սերժանտներ [b]Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն[/b] ու [b]Դավիթ Ասոյանը[/b], շարքային-պայմանագրային [b]Տիգրան Բաղդասարյանը[/b], ավագ լեյտենանտ [b]Գևորգ Աթանեսյանը[/b], պայմանագրային զինծառայող [b]Սևադա Հովսեփյանը[/b], շարքայիններ [b]Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը[/b], կապիտաններ [b]Սերոբ Մելքոնյանն[/b] ու [b]Ալեքսանդր Ավագիմյանը[/b], ավագ լեյտենանտ [b]Զոհրաբ Գաբրիելյանը[/b]: Փառք մեր հերոս տղաներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր