211652_close_icon
views-count36334 դիտում article-date 23:52 19-10-2020

Ինչպես են ԲՀԿ-ականները հիշում Ռուստամ Գասպարյանին և ինչ էին զրուցել վերջին անգամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armlur.am/1053467/?fbclid=IwAR2Ran-4T2rXXP_4-TS4UNG86dImpk5n6_N8tbW_xbRY649704jXEfp5r8s]Armlur.am[/url]-ը գրում է. «Արցախում նախօրեին զոհվել էին ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ու նրա ավագ որդին՝ 29-ամյա Ռաֆո Գասպարյանը: Նախկին պատգամավորն իր ղեկավարած «Սև հովազե խմբով պատերազմի երկրորդ օրը մեկնել էր առաջնագիծ: Ինչպես են ԲՀԿ-ական պատգամավորները հիշում զոհված ազատամարտիկին: Նշենք, որ Գասպարյանը ծնվել է 1961 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 1996 թ. ավարտել է Արմավիրի «Արարատե համալսարանը՝ իրավագետ մասնագիտությամբ։ 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին։ 1994-2000 թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։ 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունից։ 2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ-ից, քաղաքականությունից։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր