211652_close_icon
views-count1021 դիտում article-date 23:44 19-10-2020

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հայրենակիցներին կոչ արեց իրենց ներդրումն ունենալ հաղթանակի մեջ

[url=https://news.am/arm/news/608809.html?fbclid=IwAR2pag8C9YT6VGj6kiOTwJWCcPmRhWm86S6r1nk4USU1MJEJTkgfEh47ycc]News.am-[/url]ը գրում է. Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի երկրի ու բանակի կողքին, բոլորս պետք է ներդրում ունենանք Հայրենիքի պաշտպանության գործում: Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը: «Նրանք, ովքեր կարող են օգնել մեր երկրին, պետք է դա անեն: Մենք բոլորս պետք է մեր զինվորների կողքին լինենք եւ մեր ներդրումն ունենանք հաղթանակի մեջ»,- հավելեց նա: Նշենք, որ Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Նմանատիպ նյութեր