211652_close_icon
views-count3815 դիտում article-date 21:31 19-10-2020

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1032131.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ջանքերը: Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը The Hill- ին հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր