211652_close_icon
views-count14515 դիտում article-date 19:05 19-10-2020

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին. Sport.News.am

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, թուրքական «Ենի Մալաթիասպոր» ակումբի 37-ամյա հարձակվող Ումուտ Բուլուտը ադրբեջանցիներին հորդորել է ճնշում գործադրել երկրի կառավարության վրա եւ ռազմադաշտից դուրս բերել սպանված զինվորների դիերը, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115828/turq-futbolist%E2%80%A4-khozern-utum-en-adrbejanci-zinvornerin.html?fbclid=IwAR0BtcbRKd-0bMepPLcAWkqWY3LAIylVZvpeNosgRG-iKb-NBs0UB56uhxA]Sport.News.am[/url]-ը: «Այն, ինչ տեսնում եմ այս տեսանյութում անմարդկային է։ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանում եւ շատ եմ հարգում նրանց։ Եղբայրներ, խնդրում եմ՝ թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանն այսպես վերաբերվել զինվորներին»,- գրել է Ումուտ Բուլուտը՝ Թվիթերում տեղադրելով [url=https://mobile.twitter.com/UmutBulut19_/status/1317923800206483462]տեսանյութ[/url], թե ինչպես են վարազները ուտում սպանված զինվորի դին։

Նմանատիպ նյութեր