211652_close_icon
views-count2232 դիտում article-date 16:37 19-10-2020

Անի Հովսեփյան. Իմ քաջ Զինվոր, բազկիդ շնորհիվ մենք եղել ենք, կանք ու պիտի շատանանք

Բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 առաջնության փոխչեմպիոն Անի Հովսեփյանը կոչով դիմել է զինվորներին: «Այսօր մեր հայրենիքի և սերունդների խաղաղության համար իրենց կյանքն են զոհաբերում մեր քաջ Զինվորները, որոնց առջև խոնարհվում և որոնց համար Աստծո օրհնությունն ենք խնդրում: Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը, որ երբեք մի թիզ հող անգամ չես զիջի թշնամուն, քո կողքին եմ հոգով ու էությամբ: Բազկիդ զորություն եմ մաղթում, որի շնորհիվ մենք եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք»,- Անի Հովսեփյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նմանատիպ նյութեր