2482 դիտում
15:11 19-10-2020
Էրդողանը խրախուսում է ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը. Անն Իդալգո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1032069.html]Արմենպրես[/url]»-ը, Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ամեն անգամ Երևան գնալիս հարգանքի տուրք եմ մատուցել միլիոնավոր զոհերի հիշատակին և ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ պլանավորել և իրականացրել նման հանցագործություններ: Մարդկությունը ենթադրում է, որ այդ մեխանիզմներից մի քանիսը կարելի է վերագրել ժամանակին: Բայց յուրաքանչյուր ցեղասպանության հետ, և ես նրանցից երկուսի ժամանակակիցն եմ (Կամբոջա և Ռուանդա), գործում են նույն դժոխային մեխանիզմները. մյուսի ժխտումը, համակարգված ոչնչացման ցանկությունը, անպատժելիության զգացումը մահացու են:
Մենք դեռևս չենք հասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բայց կարող էինք հասնել, և ես ցուցաբերում եմ յուրահատուկ զգոնություն: Թուրքիայի ներգրավումը հայերի դեմ հակամարտության մեջ, ցավոք, արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,- ասել է Անն Իդալգոն:
Նմանատիպ նյութեր
3733 դիտում
12:51 04-10-2021
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո
1498 դիտում
13:08 16-06-2023
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին