860 դիտում
16:08 19-10-2020
Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով: «[url=https://armenpress.am/arm/news/1032070.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Երեկ դիմել ենք ՄԻԵԴ, հաշվի առնելով վերջին օրերի և վերջին շաբաթվա զարգացումները` կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի, այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներ, որոնք սարսափելի են և մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք դիմել ենք ՄԻԵԴ` կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև վերաբերի ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի անվտանգության ապահովման հարցին»,- ասաց Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին արդեն դատարանի պատասխանը կլինի և այն ևս կլինի դրական:
«Ձեռնարկված միջանկյալ միջոցների կյանքի կոչելը բարդ է այս պրոցեսում, որովհետև պատերազմական գործողություններ են ընթանում, սակայն դրանք ազդեցությամբ շատ կարևոր են հիմա և հետագայում էլ շատ կարևոր են լինելու»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումը:
Նմանատիպ նյութեր
17390 դիտում
11:25 09-02-2022
ԱԺ-ն միաձայն ընդունեց զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնելու նախագիծը
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց