211652_close_icon
views-count1657 դիտում article-date 13:44 19-10-2020

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Այս մասին հայտնել է Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ»:

Նմանատիպ նյութեր