211652_close_icon
views-count150196 դիտում article-date 11:05 19-10-2020

Սպանություն Արարատի մարզում. 41-ամյա որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է 61-ամյա մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների բրիգադը կանչով մեկնել է Նարեկ գյուղ, որտեղ, սակայն, տղան դուռը փակել է մոր վրա, և կան կասկածներ, որ մայրը մահացած է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարեկ գյուղ են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանւթյան Արտաշատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտավազդ Սարգսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Տիգրան Ք-ն Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկում խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է իր մոր՝ 61-ամյա Լուսաթագ Մ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղան հարվածել է մոր պարանոցի ձախ հատվածին։ Մինչ տեղում աշխատում էր դատական բժիկը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերում են Տիգրան Ք-ին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Արարատի մարզային քննչական վարչություն։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Փաստի առթիվ Ն. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և դատահոգեբանական համալիր փորձաննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր