211652_close_icon
views-count411702 դիտում article-date 23:27 18-10-2020

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Փոքր Սարիար գյուղի 19-ամյա զինվորը Հադրութի մատույցներում թուրք-ադրբեջանական ագրեսորների դեմ պայքարում հերոսաբար զոհվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Փոքր Սարիար գյուղի բնակիչ, 19-ամյա Խաչիկ Սահակյանը ծառայության էր անցել Արցախի պաշտպանության բանակում: Արդեն զինվորական երդմնակալությունից հետո զորամասի հրամանատարական կազմը նրա մոտ նկատել էր մարդկային բարձր հատկանիշներ, իսկ զինակից ընկերներն ասում էին, որ նա նույնպես վստահելի զինվոր էր, ում հետ կարելի էր մարտի մեկնել նենգ թշնամու դեմ: Զինակից ընկերները կարծես կանխազգում էին, որ թե իրենք, թե՝ Խաչիկը, կարճ ժամանակ անց լինելու են առաջնագծում: Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական, այնուհետև նրանց միացած վարձկան-ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, բազմաթիվ զինվորներ, սպաներ, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներ կռվի ելան ոսոխի դեմ և արժանի հակահարված տվեցին բաժիբոզուկներին: Խաչիկը այդ օրերին ծառայությունը շարունակեց Հադրութի մատույցներում, և իր զինակից ընկերների հետ հերոսաբար պայքարում էին թշնամու դեմ: Ցավոք, հոկտեմբերի 5-ին Խաչիկի ծնողները տեղեկանում են, որ իրենց միակ որդին կռվի ամենթեժ պահին վիրավորվել է, բայց մինչև վերջին շունչը կռվել է ու քաջաբար զոհվել: Հոկտեմբերի 8-ին ՊԲ-ն պաշտոնապես հայտարարում է այդ մասին: Փոքր Սարիար գյուղի բնակիչները պատմում են, որ Խաչիկը դպրոցում, գյուղում ամենասիրված տղաներից է եղել, լինելով պարկեշտ և համեստ անձնավորություն: Խաչիկն օրեր անց՝ նոյեմբերի 4-ին, կդառնար 19 տարեկան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր