211652_close_icon
views-count2244 դիտում article-date 21:08 18-10-2020

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Ճարտարապետը Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ մեծ ներդրում ունեցած կարևոր դեմքերից էր: Եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Գուրգեն Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են Երևանի ամենահայտնի շինությունները` «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը: Գյումրիում` օդանավակայանը: Ցավակցում ենք ընտանիքին և բոլոր մտերիմներին:

Նմանատիպ նյութեր