211652_close_icon
views-count104000 դիտում article-date 20:27 18-10-2020

Հերոսական մարտեր մղող «Կոռնիձոր» ջոկատի բուժկետի աշխատակիցները փրկում են վիրավոր մարտիկներին՝ վտանգելով իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության պաշտպանական գնդի N համահավաք առանձին վաշտի հրամանատար Արո Խուդավերդյանի կողմից բժշկական օգնություն ցուցաբերմանը, որը կատարվում է բուժկետում, միացել են բժիշկ Ռոբերտ Նազարյանը և զոհվածի այրի Արմինե Թունյանը: Նրանք թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ Արցախի Պաշտպանության բանակի զինվորի, սպայի, հրամկազմի և կամավորականների հետ միասին եղել են ամենաթեժ կետերում, որտեղ՝ հավատարիմ Հիպոկատի երդմանը, անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, իսկ վերջերս էլ միացան հերոսական մարտեր մղող «Կոռնիձոր» ջոկատին: Բժիշկները նույնպես ցուցաբերում են բարձր պատրաստակամություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, երբեմն էլ վիրավորների առաջինը բուժօգնությունը ցուցաբերում են ոսոխի կողմից արձակվող անկանոն կրակի ներքո՝ վտանգելով իրենց իսկ կյանքը: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր