211652_close_icon
views-count31048 դիտում article-date 23:57 18-10-2020

Ռուսաստանում կոչ են անում Թուրքիա չայցելել՝ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո

Ռուսաստանի քաղաքացիները չպետք է իրենց հանգիստն անցկացնեն Թուրքիայում՝ այդ երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարդացման պատճառով: Այս մասին [url=https://rueconomics.ru/472540-satanovskii-zaveril-chto-erdogan-i-zelenskii-poluchat-po-shee]հայտարարել է[/url] քաղաքագետ Իլդուս Յարուլինը: Իր խորհուրդը նա պայմանավորելէ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությամբ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու վերաբերյալ: Քաղաքագետը նշել է, որ ռուսաստանցիները Թուրքիայում կարող են դառնալ «խելագարված ամբոխների» պատանդները: Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր,որ Անկարան երբեք Ղրիմը չի ճանաչի ռուսական տարածք՝ համարելով, որ Ռուսաստանն այն բռնի կերպով է զվթել: Այդ հայտարարությունը նա արել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:

Նմանատիպ նյութեր