211652_close_icon
views-count50678 դիտում article-date 13:34 18-10-2020

Մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը հաջողություններ չի գրանցում մարտադաշտում, իսկ արցախցիները զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ․ Eadaily

[url=https://www.tert.am/am/news/2020/10/18/Artsakh/3422831?fbclid=IwAR2PQzpGB27npiSLsuTTp3ABla_YNoDL0c8kRlR_4sGaK_y4OKwbjgvWDu4]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է Արցախի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձություններին, որի բնակիչները երկար հազարամյակներ ստիպված են եղել պայքարել անհամար օտարերկրյա զավթիչների դեմ, գրում է Eadaily-ն։ Ինչպես գրում է հոդվածագիր Իրակլի Չխեիձեն, «այսօր շատ են խոսում պետական սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ընդ որում, ոչ ոք չի խոսում մեկ այլ սկզբունքի մասին, որը շատ ավելի կարևոր է հումանիստական տեսանկյունից՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»։ «Լեռնային Ղարաբաղում այսօրվա պատերազմը շատ կողմեր ունի, որոնք դիտարկվում են բազմաթիվ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից, սակայն, մեր կարծիքով, չափազանց կարևորներից մեկը մնում է կադրից դուրս: Դա կատարվելիք հանցագործության համար ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցն է։ Ինչո՞ւ է այդ պատերազմը հանցագործություն։ Քանի որ հսկայական թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակը սպառազինության մեջ նույնպես հսկայական առավելություն ունի, քանզի երկար տարիներ գնում է սպառազինության նորագույն նմուշները։ Սակայն ադրբեջանական բանակի սպառազինության մատակարարման և նախապատրաստման, ինչպես նաև գրոհայինների մատակարարման գործում առանձնահատուկ դեր է խաղացել Թուրքիան, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլև ունի թվով երկրորդ բանակը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին»,- գրում է հոդվածագիրը։ Հոդվածի հողինակի խոսքով՝« ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն արդեն մեկ դարից ավելի պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի Ցեղասպանության համար, ոչ միայն չի պատրաստվում ճանաչել և ապաշխարել, այլև 21-րդ դարում փորձում է կրկնել իր հանցանքը՝ շարունակելով ժողովուրդների բնաջնջման նույն քաղաքականությունը»։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/18/Artsakh/3422831?fbclid=IwAR2PQzpGB27npiSLsuTTp3ABla_YNoDL0c8kRlR_4sGaK_y4OKwbjgvWDu4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր