Արցախի նախագահն իր վշտակցությունն է հայտնել Ռուստամ Գասպարյանի հարազատներին
Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/17/1167913/]կորուստն[/url] այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
Վշտակցում եմ բոլոր հարազատներին:
Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»,- գրել է Արցախի նախագահը։