211652_close_icon
views-count68689 դիտում article-date 19:33 17-10-2020

Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծն անառիկ պահած զինվորներն այս պահին կրկին կենաց-մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին Արցախի Հանրապետության առաջնագծում կամավոր սկզբունքներով իենց ծառայությունն են կատարում նաև 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Արցախում ծառայող մեծ թվով զինվորներ: Նրանք ներկայումս իրենց պարտքն են կատարում հայրենիքի առջև ու հիմա 24 ժամ առաջնագիծն անառիկ պահող զինվորի, սպայի, կամավորականի հետ պայքարում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ: Թե ապրիլյան պատերազմում հաղթածները, թե այս պահին պատերազմում հաղթողները վստահաբար իրենց ընտանիքների անդամներին հայտնում են, որ իրենք հաղթանակած են վերադառնալու տուն: Մեր պայքարն արդար է, ու հաղթանակը մոտ է: Եվ ավելի ենք ամրապնդվում ու ոգևորվում, երբ լսում ենք, որ նույն հաղթական ոգին է թևածում նաև թիկունքում: Եթե առաջնագիծը պահողների թիկունքը ամուր է, ապա ամուր է նաև առաջնագիծը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր